Թուրքիան ռուսական Ս-400-ի համար 2.5 միլիարդ դոլար կվճարի

  • Քաղաքականություն - 14 Հուլիսի 2017, 10:49
Թուրքիան համաձայնվել է 2.5 միլիարդ դոլար վճարել ռուսական Ս-400 հրթիռներ գնելու համար, հայտնում է Բլումբերգը: Թուրքիան երկու համալիր կգնի 2018 թվականին, որից հետո ևս երկու համալիր կարտադրվի Թուրքիայի տարածքում, հայտնել է թուրք պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ:

Բլումբերգը նշում է, որ Թուրքիայի այս քայլը հավանության չի արժանանում ՆԱՏՕ-ում: Ավելի վաղ ԱՄՆ ճնշման տակ Թուրքիան հրաժարվել էր հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնել չինական պետական ընկերությունից, որը պատժամիջոցների տակ էր հայտնվել Իրանին հրթիռներ վաճառելու համար: 

Ամենաընթերցվածը