Թուրք ազգայնական Փերինչեքն Էրդողանին կոչ է արել հրաժարական տալ

  • Քաղաքականություն - 13 Հուլիսի 2017, 18:18
Թուրք ազգայնական գործիչ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը կոչ է արել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրաժարական տալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Նրան բարկացրել է նախագահականի կողմից երկրում ռազմական հեղաշրջման տապալված փորձի 1-ամյակին նվիրված պաստառների հրապարակումը, որտեղ թուրք զինվորները ներկայացված են ճարահատյալ և հուսահատ տեսքով: «Նախագահականը, որը փորձում է թուրք զինվորին խեղճացած ներկայացնել, ի՞նչ զինված ուժերով է ղեկավարելու Թուրքիան: Եթե այդ պաստառներն անմիջապես չհեռացվեն, նախագահը պետք է հրաժարական տա: Եթե նախագահը հրաժարական չտա, թուրք ժողովուրդը նրան առաջին իսկ ընտրությունների ժամանակ ցած կիջեցնի»,- ասել է Փերինչեքը:

Ամենաընթերցվածը