Ռուսաստանն Ադրբեջանի հետ կիսվում է Սիրիայում ձեռքբերած փորձով. Զաքիր Հասանով

  • Քաղաքականություն - 13 Հուլիսի 2017, 17:50
Բաքուն ուսումնասիրում է Սիրիայում ռուսական ռազմական գործողությունների փորձը և դիտարկում է Ռուսաստանի ՊՆ տրամադրած տվյալները տարածաշրջանում կիրառելու հնարավորությունը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

«Մենք ուսումնասիրում ենք  Ռուսաստանի Դաշնության փորձը Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ: Մասնագետների հետ փոխանակվում ենք փորձով: Բազմիցս շփվել եմ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Նյութերը, շնորհակալություն ռուսական կողմին, մեզ տրամադրվել են: Մենք փորձարկում ենք դա մեր տարածաշրջանում», - ասել է նա: 

Ամենաընթերցվածը