Ռուսական զենքի մատակարարումներն Ադրբեջանին 90%-ով իրականացվել են. Զաքիր Հասանով

  • Քաղաքականություն - 13 Հուլիսի 2017, 17:37
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ ադրբեջանական զինուժը հակահրթիռային զենք ունի, որը կարող է խփել Հայաստանում տեղակայված «Իսկանդեր» համալիրներին:

Հասանովը նշել է, որ չնայած այդ հրթիռները Ռուսաստանից չեն գնել, սակայն դրանք որակով չեն զիջում:

Խոսելով ռուսական սպառազինության մատակարարման մասին՝ Հասանովն ասել է, որ «Սմերչ», «Մստա-Ս» զենքերի, տանկերի մատակարարումն իրականացվել է 90%-ով:

«Պայմանագիրն 90%-ով կատարված է: Մենք վճարել ենք, մնացել են մանրուքներ: Այդ ամենը վաղուց և հաջողությամբ կիրառվում է Ադրբեջանում», - ասել է ադրբեջանցի նախարարը: 

Ամենաընթերցվածը