Թուրքիայում կառավարության դեմ անեծքներ հղած 71 մարդ է ձերբակալվել

  • Քաղաքականություն - 13 Հուլիսի 2017, 16:05
Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի վեց նահանգում՝ Անթալիայում, Ստամբուլում, Մարդինում, Բալըքեսիրում, Մալաթիայում և Աֆյոնքարահիսարում գործողություն են իրականացրել գյուլենականների դեմ: Գործողությունների արդյունքում ձերբակալվել է 71 կասկածյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Հաղորդվում է, որ ձերբակալվածները Թուրքիայի կառավարության դեմ քարոզչություն են իրականացրել, ինչպես նաև իշխանություններին անիծելու սեանսներ են կազմակերպել:

Ամենաընթերցվածը