Հայաստանը չպետք է հույս պահի, որ Աբխազիայի ճանապարհը կբացվի. Զուրաբ Աբաշիձե

  • Քաղաքականություն - 13 Հուլիսի 2017, 15:27
Տարանցիկ ուղղություններով ճանապարհների բացման թեման չենք քննարկում, հայտարարել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն՝ պատասխանելով Հայաստանի կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանին, ով ասել է, որ Հայաստանը հույս ունի, որ շուտով Ռուսաստանի ու Վրաստանի միջև Աբխազիայով ու Հարավային Օսիայով հաղորդակցությունը կվերականգնվի:

Աբաշիձեն նշել է, որ Ռուսաստանն ու Վրաստանը բեռնաշրջանառության մոնիտորինգի հարցը քննարկում են 2011 թվականից, և խոսակցություն չկա լրացուցիչ նախապայմանների մասին, որոնք թույլ կտան Հայաստանին հուսալ Աբխազիայով առևտրային միջանցքի բացման հարցում: 

Ամենաընթերցվածը