Կայացել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը

  • Քաղաքականություն - 12 Հուլիսի 2017, 20:52

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում hուլիսի 12-ին կայացել է ՀՀ գերիների,  պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը։

Քննարկվել են 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները,  նախանշվել առաջիկա ծրագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

hանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ հանձնաժողովի գործունեությունը մեծ նշանակություն ունի անհայտ կորած անձանց որոնման, գերության մեջ հայտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենադարձելու աշխատանքների և նրանց ընտանիքներին ցուցաբերվող օգնության առումով:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումները, հանդես եկել առաջարկություններով:

Ամենաընթերցվածը