ՀՀ ԱԳՆ պատասխանն Ալիեւին

  • Քաղաքականություն - 12 Հուլիսի 2017, 19:39
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Panorama.am-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը

- Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք բանակցային գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը:

-  Ադրբեջանի նախագահը կամ չի հասկանում, կամ էլ ձևացնում է, թե չի հասկանում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու կարևորությունը:

Հիշեցնենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո նախագահների մակարդակով տեղի ունեցած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներից հետո սա ԱԳ նախարարների չորրորդ հանդիպումն էր: Ինչպես և նախորդները, բրյուսելյան հանդիպումը նույնպես ուղղված էր ԼՂ բանակցային գործընթացի առաջմղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը. ոչ ավել, ոչ պակաս:

Ակնհայտ է, որ կրակի և ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդումը ոչ թե նախապայման է բանակցությունների, այլ անհրաժեշտ պայման՝ բանակցությունների արդյունավետության համար:

Նշենք, որ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը չի ընդունել հայկական կողմի նախապայմանները, բանակցությունները վերսկսել են առանց դրանց:

Ամենաընթերցվածը