Լավրովի «անակնկալ» հայտնությունը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը

    • Քաղաքականություն - 12 Հուլիսի 2017, 12:50
Ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որն ավելի շատ հարցեր է թողել, քան պատասխաններ տվել:

Առաջին կարեւորը հարցը վերաբերում է տեղին՝ որտեղ է կայացել հանդիպումը: Չնայած նախարարները գտնվում էին ավստրիական Մաուերբախում, հանդիպումը մի քանի ժամ անց տեղի է ունեցել Բրյուսելում:

Հանգամանքների բերումով այդ պահին Բրյուսելում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը. այցի մասին հայտարարվել էր դեռ հունիսի 6-ին: Նա հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին, սակայն ոչ մի խոսք չի փոխանակել ղարաբաղյան խնդրի մասին: Լավրովը նշանակալի այլ հայտարարություններ եւ հանդիպումներ չի ունեցել: Լրագրողները զարմացած էին, թե ինչու է Լավրովը Բրյուսել ժամանել: Այն մասին, որ Լավրովին մի քանի տարի սպասել են Բրյուսելում, հայտարարել է նաեւ Մոգերինին:

Այնպիսի տպավորություն էր, որ Լավրովը Մաուերբախից Բրյուսել էր մեկնել, որ հսկի Նալբանդյանի ու Մամեդյարովի հանդիպումը: Ի՞նչ պայմանավորվածություններ էին ակնկալվում հանդիպմանը եւ ի՞նչ է, հնարավոր է, կանխել Լավրովը:

2008 թվականին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման ժամանակ Լավրովի դերն արձանագրված է: Եվ չի բացառվում, որ Լավրովը նույն դերը խաղում է մյուս բոլոր հանդիպումներում:

Ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի դերը վաղուց անցել է համակարգման ու մենթորության սահմանը: Ռուսաստանը կոշտ իր կամքն է թելադրում կողմերին, անհրաժեշտ պահին համապատասխան քայլեր անելով: Օրինակ, նախքան Բրյուսելի հանդիպումը Ռուսաստանն Ադրբեջանին Սոլնցեպյոկ հրանետի արդիականացված հրթիռներ է մատակարարել՝ Ադրբեջանին «անհարմար դրության» մեջ դնելով: Այդ մատակարարումներից հետո Ադրբեջանին ավելի դժվար է անտեսել Ռուսաստանի մենթորությունը:

Իսկ Հայաստանում Ռուսաստանը սահմանապահ զորքը զորավարժություններ է անցկացրել, որի սցենարն էր «թույլ չտալ սահմանախախտների մուտքն Իրանից Ղարաբաղ»: Ադրբեջանն անգամ բողոք է հայտնել վարժանքների կապակցությամբ: Հանդիպումից հետո Ռուսաստանի Սահմանապահ ծառայությունը «ուղղել» է տեղեկատվությունը եւ հայտարարել, որ խոսքը ոչ թե Ղարաբաղ, այլ Հայաստան ներթափանցման մասին է:

Ռուսաստանն այս քայլերն ըստ ամենայնի ձեռնարկում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, առավել եւս Արեւմուտքի հովանու ներքո, ցանկացած «անջատ» համաձայնություն կանխելու նպատակով:

Ամենաընթերցվածը