Հայաստանի և Ադրբեջանի նախագահները խաղաղ բանակցությունների կողմնակից են. Իգոր Պոպով

  • Քաղաքականություն - 19 Հունիսի 2017, 15:54

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը (Ռուսաստան) Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հուսով է՝ կողմերը կշարունակեն քաղաքական երկխոսությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

«Ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում քաղաքական երկխոսության վերսկսման շուրջ քննարկումներ ունեցանք, որոնց արդյունքում կարող ենք հանգել այն հանգամանքին, որ երկու պետությունների ղեկավարներն էլ հանդես են գալիս հօգուտ խաղաղ բանակցությունների շարունակման», նշել է Պոպովը: