Թուրքիայում հարյուրավոր զինվորներ են թունավորվել

  • Քաղաքականություն - 19 Հունիսի 2017, 10:18
Թուրքիայի արևմտուտքում գտնվող Մանիսա քաղաքի զորանոցում սննդային թունավորման հետևանքով 731 զինվորական է հոսպիտալացվել, հայտնում է Հյուրիյեթը: Ոստիկանությունը ձերբակալել է զորամասին սնունդ մատկարարող ընկերության 21 աշխատակիցների:

Զինվորականները սրտխառնոց են ունեցել, փսխել են, որից հետո հիվանդանոցներ են տեղափոխվել:

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Թուր Յըլդըզ Բիչերը նշել է, որ թունավորված զինվորականների թիվն անցնում է 3000-ից: Նրանք թունավորվել են հավի մսից: 

Ամենաընթերցվածը