Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում որոշակի բարդություններ են ստեղծվել. Դավիթ Շահնազարյան

  • Քաղաքականություն - 17 Հունիսի 2017, 21:41
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ֆորումի առաջին լիագումար նիստում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը հանդես է եկել «Մեր անվտանգությունը և համաշխարհային անվտանգային սպառնալիքները» թեմայով բանախոսությամբ: Դ. Շահնազարյանի խոսքով՝ Արցախի հիմնահարցը և, առաջին հերթին, դրա ռազմական բաղադրիչը շարունակվում են մեզ համար մնալ առաջնահերթ:

«Այսօր մեր երաշխիքը մեր սահմանների պաշտպանությունն է, և, իմ գնահատականով նոր լայանածավալ պատերազմի հավանականությունը վերջին երեք ամսում մի փոքր նվազել է, բայց ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք: Այստեղ կարևորագույն գործոն կա, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում որոշակի բարդություններ են ստեղծվել՝ կապված գազային շահերի հետ»,- ասել է Դ. Շահնազարյանը: