Թրամփը հաստատել է, որ հետաքննության ներքո է Քոմիին պաշտոնանկ անելու համար

  • Քաղաքականություն - 17 Հունիսի 2017, 13:34

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ բարկացել է՝ իմանալով, որ հետաքննության ներքո է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին աշխատանքից ազատելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է AP-ն՝ հղում կատարելով Սպիտակ Տան իր աղբյուրներին:

Աղբյուրը հայտնել է, որ հետաքննության տակ լինելու մասին Թրամփն իմացել է հեռուստատեսային հաղորդումից, ինչից հետո այնքան է զայրացել, որ բղավել է հեռուստացույցի ուղղությամբ: Ըստ նույն աղբյուրի՝ Թրամփը կարծում է, որ իր դեմ դավադրություն է մշակվել՝ նպատակ ունենալով իրավիճակը հասցնել իմպիչմենտի: Նա դավադրության մեջ մեղադրում է ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենստայնին և հատուկ հարցերով դատախազ Ռոբերտ Մյուլլերին:

«Ես հետաքննվում եմ մի մարդու կողմից, ով ինձ խորհուրդ է տվել պաշտոնանկ անել Ջեյմս Քոմիին: Սա վհուկների որս է»,- Թվիթերում գրել է Թրամփը՝ ի նկատի ունենալով Ռոզենստայնին:

Ամենաընթերցվածը