ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ խոշոր սկանդալ է ծագել

    • Քաղաքականություն - 16 Հունիսի 2017, 20:17
Թուրքիայի եւ ԱՄՆ միջեւ լուրջ սկանդալ է հասունանում. համաշխարհային մամուլն իր առաջին էջերում գրում է, որ ԱՄՆ ոստիկանությունը Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահներին ձերբակալելու որոշում է կայացրել, երեք հոգի էլ հետախուզվում են: Դեռ չի նշվում, թե արդյոք ԱՄՆ-ն կպահանջի արտահանձնել թիկնապահներին, սակայն սպասվող սկանդալը մեծ է լինելու:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Էրդողանի Վաշինգտոն այցի ժամանակ նրա անվտանգության ծառայության աշխատակիցները Թուրքիայի դեսպանատան մոտ ծեծել են հայ, քուրդ եւ եզդի ցուցարարներին: ԱՄՆ-ն դա ընդունել է որպես մարտահրավեր իր արժեքներին ու հայտարարել, որ երկրում այդպիսի ամենաթողություն թույլ չի տա: Ամերիկայի հայկական կազմակերպություններին անգամ Կոնգրես են կանչել միջադեպի կապակցությամբ:

Էրղողանը վրդովված է իր թիկնապահներին մեղադրանք ներկայացնելու ԱՄՆ իշխանությունների որոշումից: «Նրանք իմ 12 թիկնապահներին ձերբակալելու օրդեր են տվել: Դա ի՞նչ օրենք է: Եթե իմ թիկնապահները չեն կարող պաշտպանել ինձ, այդ դեպքում ինչու՞ եմ նրանց ինձ հետ Ամերիկա բերել», հայտարարել է նա: Թուրքիայի ԱԳՆ-ն է հրավիրվել Անկարայում ԱՄՆ դեսպանը: Ավելի վաղ թուրքական ԱԳՆ-ն ԱՄՆ իշխանությունների որոշումը «կանխակալ, անիրավաչափ ու անընդունելի» է որակել:

Ցուցարարների հետ սկանդալը կարող է Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերությունների վատթարացման պատճառ դառնալ, ինչպես Գերմանիայի դեպքում. Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Բեռլինի եւ Անկարայի հարաբերությունները վատթարանում են: Բանը հասել է անգամ Ինջիրլիքի բազայից գերմանացի զինվորականների դուրս գալուն:

Մինչեւ ու՞ր կարող է հասնել ամերիկա-թուրքական հարաբերությունների վատթարացումը: Լրատվամիջոցները գրում են, որ ՆԱՏՕ-ում պատրաստ են Դաշինքից Թուրքիայի դուրս գալուն: ԱՄՆ- Թուրքիա հարաբերությունները վատթարացնելու համար Մերձավոր Արեւելքում վճռորոշ իրադարձություններից առաջ: