Չինաստանը լայն բացում է իր ազատ աևտրի գոտիներն օտարերկրյա ներդրողների համար

  • Քաղաքականություն - 16 Հունիսի 2017, 13:42
Չինաստանն իր ազատ առևտրի գոտիներում վերացրել է օտարերկրյա ներդրողների նկատմամբ գործող սահմանափակումներից 27-ը, հայտնում է Ռոյթերը:

Որոշումից կշահեն հատկապես երկաթուղային տրանսպորտի և քաղաքացիական արբանյակների արտադրությամբ զբաղվող ընկերությունները, որոնք այլևս պարտավորված չեն լինի համատեղ գործունեություն ծավալել չինական ընկերությունների հետ կամ էլ թույլ տալ, որ չինական կողմը տիրապետի բաժնետոմսերի մեծամասնությանը:

Օտարերկրյա կապիտալի համար բացվել են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են թանկարժեք մետաղների և լիթիումի արդյունահանումը, ինտերնետ հասանելիության ծառայությունները, վարկային վարկանիշային ծառայությունները:

Չինաստանում առաջին ազատ առևտրի գոտին բացվել է 2013 թվականին Շանհայում: Հաջորդող տարիներին ևս 10 գոտիներ են բացվել: 

Ամենաընթերցվածը