Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ստուգում է Իսլամական պետության առաջնորդի մահվան վերաբերյալ տվյալները

  • Քաղաքականություն - 16 Հունիսի 2017, 12:08
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ստուգում է Իսլամական պետության ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի հավանական ոչնչացման մասին տվյալները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հավանականություն կա, որ Բաղդադին սպանվել է մայիսի 28-ին Սիրիայի Ռաքքա քաղաքի մոտ ռուսական օդուժի հասցրած ավիահարվածի հետևանքով:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այդ հարվածի հետևանքով սպանվել է մոտ 30 դաշտային հրամանատար և մինչև 300 գրոհային: 

Ամենաընթերցվածը