Facebook-ը սոցցանցում ահաբեկչության քարոզչության դեմ պայքարի նոր տեխնոլոգիաներ է ներդնում

  • Քաղաքականություն - 16 Հունիսի 2017, 11:30
Facebook սոցիալական ցանցի վարչությունը նոր ծրագրային ապահովում է թեստավորում՝ ցանցում ծայրահեղականության եւ ահաբեկչության քարոզչության տարածմանը հակազդելու համար: Այդ տեխնոլոգիաները հենվում են արհեստական ինտելեկտի տարրերի վրա եւ թույլ են տալիս ավելի հազվադեպ մարդկանց գործի դնել արգելված բովանդակության հեռացման կամ արգելափակման որոշում ընդունելիս: Հունիսի 15-ին այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես պարզաբանել են ընկերությունում, այդ մշակումներն ավելի արդյունավետ են ծայրահեղական ուղղվածության բովանդակության ավտոմատ ճանանչման գործում: Համապատասխանաբար, կրճատվում է այն դեպքերի քանակը, երբ պահանջվում Է Facebook-ի մոդերատորի միջամտությունը հաշվառված գրառման կամ տեղեկատվության հատվածի հեռացման վերջնական որոշում կայացնելու համար: «Արհեստական ինտելեկտն այժմ կարող է ավելի հաճախ ինքնուրույն ընտրության կատարել»,- նշել է ընկերությունում ահաբեկչության հակազդման բաժնի հսկիչ Բրայան Ֆիշմենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը