Պենտագոնը լրացուցիչ 4000 զինվորական կուղարկի Աֆղանստան

  • Քաղաքականություն - 16 Հունիսի 2017, 10:17
Պենտագոնը մոտ 4000 զինվորական կուղարկի Աֆղանստան, հայտնում է Գարդիանը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի պաշտոնյաներից մեկին: Նշվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի որոշման մասին կհայտարարվի հաջորդ շաբաթվա սկզբին:  

Հունիսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին թույլ է տվել ինքնուրույն որոշել, թե քանի զինվորական պետք է ուղարկվի Աֆղանստան: Թրամփն այլս որոշումը կայացրել է Մեթիսի այն հայտարարությունից հետո, որ ԱՄՆ-ն ու աֆղան զինվորականները պարտվում են պատերազմը թալիբներին: