ԵՄ և ԱԼԳ երկրների արտգործնախարարները կքննարկեն բրյուսելյան գագաթնաժողովի կազմակերպման հարցերը

  • Քաղաքականություն - 15 Հունիսի 2017, 21:32

Եվրոպական միության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները խորհրդի նիստի շրջանակում հանդիպում են ունենալու Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների, այդ թվում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ԵՄ խորհրդի պաշտոնական կայքը:   

Հանդիպման ընթացքում քննարկվելու են նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԱԼԳ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:  

Ամենաընթերցվածը