Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարի հարցով ուղևորվում է Սաուդյան Արաբիա

  • Քաղաքականություն - 15 Հունիսի 2017, 20:55

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հունիսի 16-ին կուղևորվի Սաուդյան Արաբիա, որպեսզի տարածաշրջանի երկրների և Կատարի միջև ճգնաժամի լուծման ուղղությամբ բանակցություններ վարի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, այս շաբաթ Չավուշօղլուն այցելել է Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ ևս բանակցություններ է վարել խնդրի լուծման ուղղությամբ:  

Չավուշօղլուի խոսքով, այս ընթացքում Թուրքիան վարել է կշռադատված քաղաքականություն՝ չլինելով հակամարտության կողմերի որևէ մեկի կողմ կամ դեմ և նոր քայլեր կձեռնարկի՝ դրա կարգավորման համար:

Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայից սպասում է ճգնաժամի կարգավորման նպատակային առաջնորդություն: Նա ավելացրել է, որ պատժամիջոցներն ու էմբարգոն չեն օգնի կարգավորել հակամարտությունը: