Թուրքիան չեղարկել է «Ալթայ» տանկի մշակման և արտադրության պայմանագիրը

  • Քաղաքականություն - 15 Հունիսի 2017, 18:25
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը չեղարկել է թուրքական «Օթոքար» ընկերության հետ տեղական «Ալթայ» տանկերի զագնվածային արտադրության պայմանագիրը: Այս մասին հունիսի 9-ին հայտնել է թուրքական ընկերությունը, տեղեկացնում է Razm.info-ն:

Ընդամենը երկու ամիս առաջ՝ ապրիլին, Թուրքիայի պաշտպանության նախարարը դեռ նշում էր, որ տանկերը պետք է զանգվածային արատադրության դրվեն 2019-20 թվականներից: Սակայն դրանից մեկ ամիս առաջ Թուրքիան չեղարկել էր նաև տանկերի շարժիչների արտադրության նախկինում կնքված պայմանագիրը:

Հիշեցնենք, որ թուրքական «Ալթայ» (Altay) հիմնական մարտական տանկը արդեն շուրջ 10 տարի մշակում էր «Օթոքար» ընկերությունը՝ Թուրքիայի զինված ուժերի պատվերով, 2007-ին ՊԱԳՎ-ի հետ կնքված պայմանագրի հիման վրա։ Օգտագործվել են հարավկորեական K2 Black Panther տանկի համար կիրառված տեխնոլոգիաներն ու լուծումները։ Մեկ տանկի մոտավոր արժեքը գնահատվել է 5,5 միլիոն դոլար։

Ամենաընթերցվածը