«Ադրբեջանական բանակը կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա». Ադրբեջանի ԱԳՆ պատասխանել է համանախագահներին

  • Քաղաքականություն - 19 Մայիսի 2017, 15:51
«Ադրբեջանական ԶՈւ-ն գտնվում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում եւ կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը, ընդ որում չժխտելով գնդակոծության փաստը:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ղեկավարվելով Մադրիդյան սկզբունքներով, առաջին հերթին պետք է պահանջեն, որպեսզի Հայաստանը դուրս բերի զորքերը «գրավյալ տարածքներից»՝ կոչ անելով շարունակել սուբստանտիվ բանակցությունները՝ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Հիշեցնենք, որ համանախագահները տարածել են հայտարարություն, որում առաջին անգամ հասցեական նշվում է լարվածության մեղավորը. Նշվում է է, որ «համաձայն տարբեր վստահելի աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ մայիսի 15­-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում հրթիռ է արձակել՝ խոցելով ռազմական տեխնիկա»: