Շվեդիան դադարեցրեց Ասանժի դեմ գործի հետաքննությունը

  • Քաղաքականություն - 19 Մայիսի 2017, 14:56
Շվեդիայի դատախազությունը դադարեցրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ գործի հետաքննությունը, որը մեղադրվում էր բռնաբարության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 19-ին հայտնել է BBC News-ը: 

Բացի այդ, Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ Շվեդիայի դատախազությունը դատարան է ուղարկել հարցում Ասանժի կալանագիրը չեղյալ հայտարարելու մասին: Մայիսի 19-ը վերջին օրն էր, երբ դատախազությունը պետք Է կա՛մ պահանջեր երկարաձգել կալանագրի գործողության ժամկետը, կա՛մ խնդրեր դրա հետկանչումը:   

Ասանժը մերժում էր բոլոր մեղադրանքները եւ պնդում, որ 2010 թվականին երկու կանանց բռնաբարելու մեղադրանքով իրեն Շվեդիայի արդարադատությանը հանձնելու դեպքում իրեն կարտահանձնեն ԱՄՆ: Վաշինգտոնում կարծում են, որ WikiLeaks-ի հիմնադիրը պետք է դատարանի առջեւ կանգնի ԱՄՆ-ի հազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:

2012 թվականից Ասանժն ապրում է Լոնդոնում՝ իրեն ապաստան տրամադրելու համաձայնված Էկվադորի դեսպանատանը: Դեսպանատան սահմաններից դուրս գալու դեպքում 45-ամյա Ասանժին կալանք է սպառնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Ամենաընթերցվածը