Թուրք քաղաքական գործիչը կոչ է արել Թուրքիայից վտարել հայերին

  • Քաղաքականություն - 19 Մայիսի 2017, 13:18

Թուրքիայի «Մեծ միություն» կուսակցության ղեկավար Մուստաֆա Դեսթեջին հանդես է եկել հայատյաց հայտարարությամբ՝ կոչ անելով երկրի ղեկավարությանն անմիջապես արտաքսել Թուրքիայում բնակվող հայերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է T24 լրատվական գործակալությունը:

Դեսթեջին ընդգծել է, որ «Թուրքիան չպետք է որևէ հարաբերություն ունենա Հայաստանի հետ, սահմանը չպետք է բացվի»:

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններից՝ «Մեծ միություն» կուսակցության ղեկավարը կոչ է արել արտաքսել երկրում բնակվող, սակայն Թուրքիայի քաղաքացիություն չունեցող հայերին:

Ամենաընթերցվածը