Ճապոնիայի կառավարությունը հավանություն տվեց գահից Ակիհիտո կայսեր հրաժարման օրինագծին

  • Քաղաքականություն - 19 Մայիսի 2017, 12:12
Ճապոնիայի կառավարությունը հավանություն Է տվել այն օրինագծին, որը թույլատրում Է Ակիհիտո կայսեր հրաժարումը եւ գահի հանձնումը նրա ավագ որդուն՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին: Փաստաթուղթը հանձնվել Է խորհրդարանի հաստատմանը: Ինչպես հայտնել Է Kyodo լրատվական գործակալությունը, այն կարող Է ընդունվել հունիսի կեսերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Օրինագիծը մշակվել Է հատուկ 83-ամյա Ակիհիտո կայսեր համար, որն անցյալ տարվա օգոստոսին ժողովրդին հղած տեսաուղերձում ցանկություն Էր հայտնել հեռանալ գործերից՝ զառամյալ տարիքի պատճառով: Ենթադրվում Է, որ նա կարող Է գահից հրաժարվել 2018 թվականի դեկտեմբերին, երբ կլրանա նրա 85 տարին:   

Դրանց հետո Ակիհիտոն կպահպանի «Ձերդ Մեծություն» տիտղոսը, պետական ապահովությունը եւ այլ արտոնություններ: Սպասվում Է, որ 57-ամյա գահաժառանգ արքայազն Նարուհիտոն կայսեր գահը կզբաղեցնի իր հոր հրաժարումից անմիջապես հետո:

Վերջին անգամ Ճապոնիայի կայսրը գահից հրաժարվել Է 1817 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը