Մոլդովայի նախագահը հրաժարվել է Եվրամիության 100 միլիոնից

  • Քաղաքականություն - 19 Մայիսի 2017, 11:02
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը դիմել է Եվրամիությանը՝ կոչ անելով սառեցնել երկրին հատկացվելիք 100 միլիոն եվրո օգնությունը: Այս մասին նա ասել է «Ազատություն ռադիոկայանին» տված հարցազրույցում:

Դոդոնը նշել է, որ ողջունում է ֆինանսական օգնության տրամադրման վերաբերյալ քվեարկությունը մեկ ամսով հետաձգելու մասին Եվրամիության կայացրած որոշումը: Մոլդովայի նախագահը նշել է, որ իրենք շատ շնորհակալ են տրամադրվող աջակցության համար, սակայն հաճախ դա աշխարհքաղաքական աջակցություն է՝ ուղղված ոչ թե քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը, այլ կոռուպցիոներներին ու օլիգարխներին իշխանությունում պահելուն:  

Ամենաընթերցվածը