Թրամփն ասել է, թե ով է ՀԴԲ նոր տնօրենի գլխավոր թեկնածուն

  • Քաղաքականություն - 19 Մայիսի 2017, 10:48
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ շուտով որոշում կկայացնի, թե ում է նշանակելու Հետախուզությունների դաշնային բյուրոյի ղեկավարի պաշտոնում: Պաշտոնի գլխավոր հավակնորդը նախկին սենատոր Ջոն Լիբերմանն է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թրամփը լրագրողների հարցին՝ թե արդյոք Լիբերմանը գլխավոր թեկնածուներից մեկն է, դրական պատասխան է տվել:

Թրամփը ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Կոմիին հեռացրել է անցած շաբաթ՝ նշելով, որ վերջինս չի կարողանում կատարել իր պարտականությունները: 

Ամենաընթերցվածը