Թուրքիան հրաժարվում է մասնակցել Ռաքքայի ազատագրման գործողություններին

  • Քաղաքականություն - 18 Մայիսի 2017, 20:29

Թուրքիան չի մասնակցելու սիրիական Ռաքքա քաղաքը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողություններին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ռաքքայի ազատագրման գործողություններին Թուրքիայի չմասնակցելու պատճառն այն է, որ ԱՄՆ-ը մտադիր է այդ գործողություններին մասնակից դարձնել նաև Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին:

«ԱՄՆ կատարած այցի շրջանակներում մենք քննարկել ենք Ռաքքայի ազատագրման հարցը  և ամերիկյան կողմին հայտնել ենք, որ ազատագրման գործողություններին Սիրիայի քրդերի մասնակցության դեպքում Թուրքիան զերծ է մնալու այդ գործողություններից»,- Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ամենաընթերցվածը