Թեժ պայքար՝ անկանխատեսելի արդյունքով. Իրանը վաղը նախագահ կընտրի

  • Քաղաքականություն - 18 Մայիսի 2017, 11:01
Վաղը՝ մայիսի 19-ի վաղ առավոտյան, Իրանի ամբողջ տարածքում 64000 ընտրատեղամաս կբացվի, և կսկսվեն նախագահական ընտրությունները: Այսօր առավոտյան, ընտրական օրենսգրքի համաձայն, քարոզչությունը դադարեցվել է:

Հիմնական պայքարն ընթանալու է գործող նախագահ Հասան Ռոհանիի և պահպանողականների թեկնածու, հոգևոր գործիչ Էբրահիմ Ռաիսիի միջև: Ընտրություններից մի քանի օր առաջ 6 թեկնածուներից 2-ը դուրս են եկել ընտրապայքարից: Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆն աջակցություն է հայտնել Ռաիսիին, իսկ Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին՝ Ռոհանիին: Մեկ այլ թեկնածու՝ Մոհամեդ Հաշեմիտաբան, աջակցություն է հայտնել գործող նախագահին, սակայն հրաժարվել է հանել թեկնածությունը:

Ընտրություններից 3 օր առաջ անցկացված սոցհարցումները վկայում են, որ առաջատարը Հասան Ռոհանին է: Ամերիկյան iPPO կազմակերպության հարցումների համաձայն՝ Ռոհանին կստանա ձայների 30%-ը, իսկ Ռաիսին՝ 13%-ը: Իրանական ISPA կազմակերպության հարցումների համաձայն՝ Ռոհանիի օգտին կքվեարկեն 47.2%-ը, Ռաիսիի օգտին՝ 25.2%-ը: Ընտրություններից առաջ թեկնածությունը հանած Ղալիբաֆի վարկանիշը 19.5% է:

Եթե մայիսի 19-ին թեկնածուներից ոչ ոք 50%-ից ավելի չհավաքի, տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ: 

Ամենաընթերցվածը