Ստրասբուրգում ստորագրվեց ԵՄ-ի հետ Ուկրաինայի այցագրային ռեժիմի ազատականացման որոշումը

  • Քաղաքականություն - 17 Մայիսի 2017, 17:45

Ստրասբուրգում ստորագրվել է ԵՄ-ի հետ Ուկրաինայի այցագրային ռեժիմի ազատականացման մասին օրենսդրական որոշումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Փաստաթուղթն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ներկայությամբ ստորագրել են Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին եւ Եվրամիությունը նախագահող Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը:

Օրենսդրական ակտը կհրապարակվի ԵՄ-ի Պաշտոնական հանդեսում եւ ուժի մեջ կմտնի 20 օր հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը