Բեռլուսկոնին ծաղրել է Մակրոնին

  • Քաղաքականություն - 17 Մայիսի 2017, 16:06
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին բնութագրել է, որպես «լավ տեսք ունեցող տղա լավ տեսք ունեցող մայրիկի հետ»: Այս մասին հայտնում է Տելեգրաֆը:

Բեռլուսկոնին Մակրոնի տիկնոջը՝ Բրիժիթ Թրոնյոյին «մայրիկ» ասելով՝ ակնարկել է նրանց միջև 24 տարվա տարիքային տարբերությունը:

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահ է ընտրվել 2017 թվականի մայիսի 7-ին: 

Ամենաընթերցվածը