Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրահանգել է պատրաստ լինել ամենաակտիվ ռազմական գործողությունների

  • Քաղաքականություն - 21 Ապրիլի 2017, 14:17
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր հրավիրել է ՊՆ ղեկավար կազմի, ստորաբաժանումների հրամանատարների, նրանց տեղակալների, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների ընդլայնված նիստ:

Խոսելով շփման գծում տիրող վիճակի մասին՝ Հասանովը շփման գծում տեղակայված ստորաբաժանումների հրամանատարներին հրահանգել է պատրաստ լինել ամենաակտիվ ռազմական գործողությունների, թշնամուն շունչ քաշելու հնարավորություն չտալ, մշտական վերահսկողության տակ պահել հակառակորդի գործունեությունը եւ հնարավորինս լուրջ վնասներ հասցնել:

Ամենաընթերցվածը