Հրապարակվել է Իրանի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը

  • Քաղաքականություն - 21 Ապրիլի 2017, 12:32
Իրանի սահմանադրության պահապանների խորհուրդը հրապարակել է նախագահի ընտրությունների թեկնածուների վերջնական ցուցակը:

Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարելու են գործող նախագահ Հասան Ռուհանին, գործող փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, Թեհրան քաղաքապետ Մահամադ Բաղեր Ղալիբաֆը, իմամ Ռեզայի դամբարանի պահապան Էբրահիմ Ռաիսին, մշակույթի նախկին նախարար Մոստաֆա Միրսալիմը, արդյունաբերության նախկին նախարար Մոստաֆա Հաշեմի Տաբան: Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին:

Նախագահական ընտրությունները կայանալու են հունիսի 19-ին:

Ամենաընթերցվածը