Բորուսիայի ավտոբուսի մոտ պայթյուն իրականացնողը Ռուսաստանի քաղաքացի է

  • Քաղաքականություն - 21 Ապրիլի 2017, 10:29
Գերմանիայի Գլխավոր դատախազությունը հայտնել է Ռուսաստանի քաղաքացի 28-ամյա Սերգեյ Վ.-ի ձերբակալության մասին, որը կասկածվում է Բորուսիա ֆուտբոլային ակումբի ավտոբուսի մոտ պայթյուն իրականացնելու մեջ: Այս մասին հայտնում է Դոյչե վելլեն:

Ոստիկանությունը պարզել է, որ կասկածյալը նախքան պայթյունն իրականացնելը Դորտմունդի Բորուսիայի 15 հազար օպցիոն է գնել՝ ծախսելով 78 հազար եվրո: Ընկերության բաժնետմոսերի արժեքի նվազման դեպքում նա կարող էր մինչև 4 միլիոն եվրո աշխատել:

Սերգեյ Վ.-ն պայթուցիկ սարքերը տեղադրել էր ճանապարհի եզրին գտնվող թփերում, որտեղով պետք է անցնել Բորուսիայի ավտոբուսը: Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով տուժել էր Բորուսիայի պաշտպան Մարկ Բարտրան: 

Ամենաընթերցվածը