Սիրիայում ռուս մայոր է զոհվել

  • Քաղաքականություն - 20 Ապրիլի 2017, 19:01
Սիրիայում զոհվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի սևծովյան նավատորմի մայոր Սերգեյ Բորդովը, հաղորդում է Ռոյթերը՝ հղում անելով նրա ծառայակից Վյաչեսլավ Պավլյուչենկոյին: Նա սիրիացի մի խումբ զինվորականների հետ հրետակոծության է ենթարկվել: Պավլյուչենկոն նշել է, որ զոհվել են երկու ռուս և երկու սիրիացի զինծառայողներ:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ապրիլի 11-ի դրությամբ Սիրիայում 30 ռուս զինվորական է զոհվել: 

Ամենաընթերցվածը