Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորներն օրինագիծ են ներկայացնելու Լենինին թաղելու մասին

  • Քաղաքականություն - 20 Ապրիլի 2017, 17:33
Ռուսաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ Լիբերալ-դեմոկրատական և Միացյալ Ռուսաստան կուսակցություններից օրինագիծ են ներկայացնելու Վլադիմիր Լենինի մարմինը հուղարկավորելու մասին, հայտնում է rbc.ru-ն:

Նրանք ցանկանում են լրացում կատարել հուղարկավորության կարգի մասին օրենքի «վերահուղարկավորում» հոդվածում, որով պետք է կարգավորվի Լենինի մնացորդները թաղելու հարցը, իսկ ժամկետն ու տեղը պետք է որոշի կառավարությունը:

Պատգամավորները նշում են, որ Լենինին թաղելու կողմնակից է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: 

Ամենաընթերցվածը