Կրեմլը մտադիր է փուլ առ փուլ ինտեգրել Դոնբասը Ռուսաստանին. Բլումբերգ

  • Քաղաքականություն - 20 Ապրիլի 2017, 16:48
Կրեմլը ցանկություն չունի Ռուսաստանին միացնել Դոնբասը կամ ճանաչել որպես անկախ պետություն: Կրեմլը մտադիր է Դոնբասի փուլային ինտեգրացիա իրականացնել և Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններն «ամբողջությամբ անջատել» Ուկրաինայից: Այս մասին գրում է Բլումբերգը՝ հղում անելով Ռուսաստանի ղեկավարությանը մոտ կանգնած 3 աղբյուրների:

Ըստ Բլումբերգի աղբյուրների՝ Վլադիմիր Պուտինի ռազմավարությունը ներառում է Դոնբասի վրա վերահսկողության նոր լծակների ստեղծում:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Բլումբերգի տվյալները «միամիտ ու պարզունակ» է անվանել: 

Ամենաընթերցվածը