Ուկրաինան գնացք կուղարկի Իրան՝ շրջանցելով Ռուսաստանը

  • Քաղաքականություն - 20 Ապրիլի 2017, 16:24

Ուկրաինան գյուղատնտեսական արտադրանքով բեռնված գնացք կուղարկի Իրան՝ շրջանցելով Ռուսաստանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքի նախարարության մամուլի ծառայությունը:  
«Դա համագործակցության բացառիկ հեռանկարային ուղղություն է երկու երկրների համար: Ուկրաինան պետք է մշակի նոր միջազգային փոխադրամիջանցքներ, որպեսզի հուսալի տարանցիկ կամուրջ դառնա Եվրոպայի, Ասիայի եւ Արեւելքի երկրների միջեւ»,- Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Օմելյանը:   
Ինչպես պլանավորվում է, շարժակազմը 2017 թվականի ամռանը կանցնի Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով:

Ամենաընթերցվածը