Բրիտանական ոստիկանությանը թույլատրել են կրակել ահաբեկիչ վարորդների վրա

  • Քաղաքականություն - 20 Ապրիլի 2017, 15:27
Բրիտանական ոստիկանությունն այժմ կկարողանա կրակել այն վարորդների վրա, որոնք որոշել են ավտոմեքենան օգտագործել խաղաղ քաղաքացիներին վրաերթի ենթարկելու համար: Այդ մասին հայտարարել է զինված ոստիկանական պարեկման գծով պետական ոստիկանության առաջատար փորձագետներից մեկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մինչ այդ բրիտանացի ոստիկաններին ասված էր՝ չկրակել շարժվող փոխադրամիջոցների վարորդների վրա այն բանի պատճառով, որ դա կարող է հավելյալ դժվարություններ ստեղծել, ասել է գլխավոր խորհրդական Սայմոն Չեսթերմանը: Սակայն Լոնդոնում, Նիսում եւ Բեռլինում կատարված ահաբեկչական գործողություններից հետո, որոնց ընթացքում հարձակվողները ավտոմեքենան օգտագործել են անցորդներին վրաերթի ենթարկելու համար, որոշվել է փոխել այդ գաղտնի կանոնը:

Ամենաընթերցվածը