Էրդողանը ԵԱՀԿ դիտորդներին ահաբեկիչներ է անվանել

  • Քաղաքականություն - 20 Ապրիլի 2017, 13:06

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է սահմանադրական հանրաքվեն դիտարկելու եկած ԵԱՀԿ առաքելության անդամներին ահաբեկիչներ լինելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է թուրքական T 24 լրատվական գործակալությունը:

Նա հայտարարել է, որ ԵԱՀԿ-ը հանրաքվեին հետևելու նպատակով անկողմնակալ դիտորդների ուղարկելու փոխարեն ահաբեկչական խմբավորման անդամների է ուղարկել: Ցույց տալով դիտորդական առաքելության կազմում գտնվող անդամներից մեկի լուսանկարը, որտեղ վերջինս բռնել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) դրոշը` Էրդողանն ասել է. «Ինչպես կարող է PKK-ի դրոշը պահած անձն անկողմնակալ լինել: Այս մարդն այստեղ զեկույց է պատրաստում որպես մի ահաբեկիչ: Ինչպե՞ս կարելի է ընդունել նրա զեկույցը»:

Ամենաընթերցվածը