ԱՄՆ ԿՀՎ-ի շարքերում WikiLeaks-ի իրազեկիչների «որս» է սկսել. CBS News

  • Քաղաքականություն - 20 Ապրիլի 2017, 10:18
Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները հետաքննում են Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) պատմության մեջ տեղեկատվության ամենախոշոր արտահոսքերից մեկը, որի ընթացքում հասարակայնությանը հայտնի են դարձել հազարավոր գերգաղտնի նյութեր՝ այն գործիքակազմի նկարագրությամբ, որն օգտագործվում Է սմարթֆոններ, խելացի հեռուստացույցներ եւ համակարգչային համակարգեր ներթափանցելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է CBS News-ը: 

Աղբյուրների խոսքով՝ ԿՀՎ-ն եւ Հետաքննությունների համապետական բյուրոն (ՀՀԲ) փնտրում են այն ինսայդերին, որը պատասխանատու է արտահոսքերի համար, որն, ինչպես ենթադրվում է, կա՛մ ԿՀՎ-ի աշխատակից է, կա՛մ մասնավոր կապալառուի ներկայացուցիչ, որը նյութեր մուտք գործելու հնարավորություն է ունեցել:

Տեղեկատվության մեծ մասը գաղտինացված էր եւ պահվում էր չարտոնված մուտքից բարձր աստիճանի պաշտպանության բաժնում: Ըստ որում աղբյուրները պնդում են, որ նյութեր մուտքի հնարավորություն ունեին հարյուրավոր մարդիկ: Ստուգում են նրանց բոլորին:

Մարտի 7-ին WikiLeaks-ը ցանցում ԿՀՎ-ի ավելի քան 8,5 հազար գաղտնի նյութեր է զետեղել հատուկ ծառայության կողմից կիրառվող հաքերական մեխանիզմների մասին: