Դոնալդ Թրամփը ստորագրել է «գնիր ամերիկյանը, գործի ընդունիր ամերիկացիներին» հրամանագիրը

  • Քաղաքականություն - 19 Ապրիլի 2017, 11:42
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը հայտնի է «Գնիր ամերիկյանը, գործի ընդունիր ամերիկացիներին» անվանումով, հայտնում է Ռոյթերը: Հրամանագրի նպատակն է խթանել արտադրությունը երկրի ներսում: Հրամանագրով նախատեսվում է վերանայել աշխատանքային վիզայի տրամադրման կարգը: Մասնավորապես, H-1B վիզան տրամադրելիս հետևելու են, որ այն որակավորված մասնագետները ստանան: Ներկայում այն տրվում է վիճակախաղով: ԱՄՆ ժամանող աշխատողների 80%-ը միջինից ցածր աշխատավարձ է ստանում: 

Ամենաընթերցվածը