Եգիպտոսում իսլամիստները հարձակվել են հնագույն քրիստոնեական վանքի վրա

  • Քաղաքականություն - 19 Ապրիլի 2017, 11:30
Սինայի թերակղզու հարավում գտնվող Սուրբ Եկատերինայի հնագույն վանքի հսկիչ-անցագրային կետի վրա գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 1 ոստիկան, հայտնում է BBC-ն: Եվս երեք ոստիկան վիրավորվել է վանքի մուտքի հարևանությամբ: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Իսլամական պետությունը:

Սուրբ Եկատերինայի վանքը հնագույն քրիստոնեական վանքերից մեկն է և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: 

Ամենաընթերցվածը