Թրամփը հանձնարարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի գնահատում անցկացնել

  • Քաղաքականություն - 19 Ապրիլի 2017, 11:01
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդին հանձնարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի գնահատում անցկացնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ ապրիլի 18-ին տարածված հայտարարության մեջ:

«Նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Ազգային անվտանգության խորհրդին՝ կատարել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստուգում, որը կպարզի թե արդյոք Միացյալ Նահանգների ազգային շահերի համար կենսականորեն կարեւոր է Իրանի հետ կապված պատժամիջոցների կասեցումը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմաններին համապատասխան»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը