Հայաստանը Կովկասում Ֆրանսիայի ռազմավարական գործընկերն է. Ֆրանսիայի նախագահի թեկնածու

  • Քաղաքականություն - 18 Ապրիլի 2017, 22:47
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Դյուպոն-Էնյանը անհրաժեշտ է համարում շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ոլորտներում:

«Մշակութային և քաղաքական փոխգործակցությունն ամուր է, բայց պետք է էլ ավելի բարձրացնել այդ մակարդակը: Ֆրանս-հայկական տնտեսական հարաբերությունները շատ ինտենսիվ են, որին առաջին հերթին  նպաստում է Ֆրանսիայի զարգացման գործակալությունը: Ֆրանսիան Ռուսաստանից հետո ուղիղ ներդրումների առումով զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանում: Սակայն, բացի այդ, մեզ անհրաժեշտ է ավելացնել առևտրաշրջանառությունը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին նա նշել է Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում` հավելելով, որ Հայաստանը պետք է Կովկասում դառնա Ֆրանսիայի ռազմավարական գործընկերը, որը կարող է դառնալ խաղաղության գոտի և նպաստել Ռուսաստանի,  Իրանի և Թուրքիայի նշանակալի զարգացմանը:

«Ֆրանսիան և Հայաստանն այս աշխարհում կարող են իրականացնել խաղաղության հաստատման համատեղ ծրագիր»,- ասել է նա:   

Ամենաընթերցվածը