Թուրքիայի ընդդիմությունը բողոքարկել է սահմանադրական հանրաքվեի արդյունքները

  • Քաղաքականություն - 18 Ապրիլի 2017, 18:02
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը դիմել է Բարձրագույն ընտրական խորհրդին սահմանադրական հանրաքվեի արդյունքները չեղյալ անելու պահանջով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բողոքի հայցում նշված է, որ հանրաքվեի ժամանակ հաշվվել են առանց կնիքի քվեաթերթիկները: Նշվել են նաև այլ խախտումների մասին, օրինակ՝ քվեարկություն քվեախցիկից դուրս, դիտորդների աչքից հեռու ձայների հաշվարկ, քարոզչություն քվեարկության օրը:

Հիշեցնենք, որ սահմանադրական հանրաքվեին մասնակիցների 51%-ը կողմ է հանդես եկել նախագահի լիազորություններն ընդլայնող փոփոխություններին փաթեթին: 

Ամենաընթերցվածը