Իրանը մտադիր Է փոխադրամիջանցք ստեղծել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ

  • Քաղաքականություն - 18 Ապրիլի 2017, 14:30
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում հայտարարել Է, որ Թեհրանը պլանավորում Է փոխադրամիջանցք ստեղծել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իրանի ԱԳ նախարարը ապրիլի 17-ին Վրաստան Է ժամանել երկօրյա պաշտոնական այցով, որի շրջանակներում տեղի կունենա վրաց-իրանական գործարար համաժողով: 

Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում իրանցի նախարարը հայտարարել Է Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ փոխադրամիջանցք ստեղծելու Թեհրանի մտադրության մասին, ինչը «նպաստելու Է մարդկանց Էլ ավելի մերձենալուն»: 

«Մենք քննարկեցինք մի շարք հարցեր, այդ թվում՝ մեր երկրների համագործակցությունը Էներգետիկայի, տարանցիկ փոխադրումների, տնտեսության, գյուղատնտեսության ոլորտում»,-ասել Է Ջանելիձեն: Նա նաեւ հայտնել Է, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ընթացիկ շաբաթվա վերջին այցով կուղեւորվի Իրան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ամենաընթերցվածը