Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարում Թբիլիսիում

  • Քաղաքականություն - 18 Ապրիլի 2017, 11:46
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որն ապրիլի 17-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան, բանակցություններ է վարում Թբիլիսիում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրան արդեն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն: Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շաբաթվա վերջին կայցելի Իրան:

Իրանի ԱԳ նախարարի այցի շրջանակներում նախատեսված է նրա հանդիպումը հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Նաեւ կկայանա վրաց-իրանական գործարար համաժողով:

«Երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ կարեւոր է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի պլանավորված այցն Իրան, որը տեղի կունենա ընթացիկ շաբաթվա վերջին: Այսօր մենք միասին հանգամանորեն քննարկեցինք այցի, այդ թվում՝ այն հանդիպումների նախապատրաստման հարցերը, որոնք կանցկացվեն Թեհրանում»,-ասել է Ջանելիձեն մամուլի ասուլիսում:

Կողմերը հույս են հայտնել, որ փոխադարձ այցերը կխթանեն Վրաստանի եւ Իրանի երկկողմ հարաբերությունների խորացումը, հաղորդել է Sputnik-ը:

Ամենաընթերցվածը