Թուրքիայի հանրաքվեն ցույց տվեց հասարակության խորը տարաձայնությունները. Օլանդ

  • Քաղաքականություն - 17 Ապրիլի 2017, 16:31

Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի մոտ արդյունքները ցույց են տալիս հասարակության մեջ առկա խորը տարաձայնությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտարարություն է տարածել Ելիսեյան պալատը:

«Թուրքերն ու միայն նրանք են որոշում ինչպես կազմակերպել իրենք քաղաքական ինստիտուտները, սակայն հրապարակված արդյունքները ցույց տվեցին, որ թուրքական հասարակությունը բաժանված է ծրագրված խորքային փոփոխությունների հարցում»,- ասվում է Օլանդի գրասենյակի հայտարարության մեջ:

Առանձին հայտարարություն է տարածել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը` կոչ անելով թուրքական կառավարությանը հարգել Մարդու իրավունքներ եվրոպական կոնվենցիան և մահապատժի արգելքը:

Ամենաընթերցվածը