Յագլանդը հորդորել է Թուրքիային զգուշություն ցուցաբերել հանրաքվեին հաջորդող քայլերը ձեռնարկելիս

  • Քաղաքականություն - 17 Ապրիլի 2017, 12:34
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը հորդորել է Թուրքիայի ղեկավարությունը զգուշություն ցուցաբերել սահմանադրական հանրաքվեին հաջորդած քայլերում` հաշվի առնելով, որ հանրաքվեի արդյունքները խիստ մոտ են եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

«Ծայրահեղ կարևոր է ապահովել դատական իշխանության անկախությունը  համաձայն օրենքի գերակայության սկզբունքի, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով: Եվրոպայի խորհուրդը, որի լիիրավ անդամն է Թուրքիան, պատրաստ է աջակցել երկրին այս գործընթացում»,- ասել է Յագլանդը: